Սոչիում հայ կարգադրիչների սպանության մեջ կասկածվողը զղջացել է արածի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

Աշխարհ

Սոչիում հրաձգությունից հետո (զոհվել էին երկու դատական կարգադրիչներ) հարուցված քրեական գործով կասկածվող Վարդան Քոչյանը զղջացել է արածի համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը դատարանի դահլիճից, որտեղ հինգշաբթի տեղի է ունենում նիստ նրա հանդեպ քննության ժամանակ պատիժ ընտրելու վերաբերյալ։

Հարցաքննության ընթացքում տղամարդն իրեն վերագրվող հանցանքի մեղքն ընդունել է ամբողջ ծավալով։ «Այո»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների՝ զղջում է արդյոք արածի համար հարցին։

Չորեքշաբթի առավոտյան Սոչիի բնակիչը Լուսավորության փողոցի 81/2 տան մոտ կրակել էր դատական երկու կարգադրիչի վրա, որոնք այդտեղ էին ինքնակառույց շենքերը քանդելու վերաբերյալ դատարանի վճիռն ի կատար ածելու համար։

Զոհված կարգադրիչները, համաձայն նախնական տեղեկության, Ալբերտ Ագոզյանն ու Անդրոնիկ Մաթիվոսյանն էին։ Նրանք 35 եւ 36 տարեկան էին։ Հրաձիգը 61-ամյա Վարդան Քոչյանն է։

--00--ԿԿ