Նիկոլի տուն մի բանի համար եմ գնացել, նա էլ հաստատ ձայնագրել է. Տեր-Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ասուլիսի ժամանակ անդրադարձավ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ՝ 2018 թվականի հանդիպմանը, որի առնչությամբ Փաշինյանը հայտարարել էր, թե Տեր-Պետրոսյանն իրեն ասել է՝ «հողերը պիտի տաս»։

Լևոն Տեր-Պետրոսյանը նախ լրագրողներին ասաց, որ եթե Նիկոլ Փաշինյանի տանն է եղել, ապա թող պահանջեն, որ տա այդ խոսակցության ձայնագրությունը, ապա պարզաբանեց, թե ի՞նչ նպատակով էր այցելել Նիկոլ Փաշինյանին։

«Ես նրան գնացել եմ մեկ բան ասելու։ Ինձ միշտ մտահոգել է Ղարաբաղի հարցը՝ Քոչարյանի՞ օրոք, Սերժ Սարգսյանի՞, թե՞ Նիկոլ Փաշինյանի։ Ես նրան ասել եմ քո առաջին գործը պետք է լինի փաստաթղթով ֆիքսել այն ժառանգությունը Ղարաբաղի հարցով, որ դու ստացել են Սերժ Սարգսյանից։

Ասում է՝ ի՞նչ փաստաթուղթ, ասում եմ՝ հենց հիմա ես քեզ թելադրում եմ այն ժամանակվա արտգործնախարարին (էն ժամանակ ո՞վ էր, հա՛, Մնացականյանն էր) գրում ես նամակ. «Պահանջում եմ 2 օրվա ընթացքում ինձ ներկայացնել Ղարաբաղի կարգավորման իրավիճակը ապրիլի 18-ի դրությամբ» (18-ին Սերժը հրաժարական տվեց)։ Ասացի՝ ինչո՞ւ է դա քեզ պետք, ասացի՝ որպեսզի իմանաս՝ ինչպիսի՞ ժառանգություն ես ստացել։ Դրանից հետո ավելի լավ լուծում կբերես, կլինի քո պատիվը, ավելի վատ լուծում կբերես, կլինի քո խայտառակությունը։ Ես իմ փորձից դա արել եմ 2008 թվականին»,-ասաց Տեր-Պետրոսոյանը։

--00--ԿԿ 

Տեսանյութեր

Live

Լրահոս