Ձերբակալվել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Ռուբեն Խլղաթյանը. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News 

․

Ձերբակալվել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Ռուբեն Խլղաթյանը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա փաստաբան Գայանե Պապոյանը:

«Տեղեկացնում եմ, որ րոպեներ առաջ ձերբակալվել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Ռուբեն Խլղաթյանը (Արմավիրի նախկին քաղաքապետ)։

Հայտարարում ենք, որ ձերբակալումը կրում է բացառապես քաղաքական հետապնդման երանգ։ Ամբողջը շինծու և ապօրինի է։ Այն նպատակ ունի ընտրություններից առաջ խոչընդոտել «Պատիվ ունեմ» դաշինքի քաղաքական գործունեությունը»,- ասված է Խլղաթյանի փաստաբաններ Գայանե Պապոյանի և Արսեն Սարդարյանի անունից տարածված հաղորդագրությունում։

--00--ԱՀ