Քարոզարշավին աշակերտներ տանելու հրահանգը մերժած ուսուցիչներին սպառնացել են․ «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News 

․

«Իրավունք» թերթը գրում է․ «Իշխանատենչ Նիկոլ Փաշինյանը վաղը նախընտրական քարոզարշավի շրջանակում պատրաստվում է գնալ իր ծննդավայր Իջևան: Մեր իջևանյան աղբյուրները նշում են, որ Իջևանի դպրոցի տնօրեններն անխտիր ներքին կարգով հրաման են ստացել դպրոցի աշխատակիցներին և բարձր դասարանի աշակերտներին ամեն կերպ հավաքել Իջևանի հրապարակում:

Մեր տեղեկություններով` դպրոցների ուսուցիչներից շատերը կտրականապես մերժել են գնալ ազգակործանի քարոզարշավին, սակայն տնօրենների կողմից ստացել են սպառնալիքներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ