Ներքին Գետաշենի 16 թաղամասերում կընդարձակվի լուսավորության ցանցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

1

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 16 թաղամասերում կընդարձակվի լուսավորության ցանցը, իսկ նախկինում կառուցված լուսավորության ցանցի 300 լուսատուներ կփոխարինվեն ԼԵԴ համակարգով։

Ծրագիրը հաստատվել է Միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 18-ի նիստում։

Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 31 միլիոն 434 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 20 միլիոն 432 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 11 միլիոն 2 հազար դրամը՝ Ներքին Գետաշենի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսվում է 150 լուսատուների տեղադրում 16 թաղամասերերում, 4,5 կիլոմետր ընդհանուր երկարությամբ։ Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում։

--00—ԼՄ