Արտահերթ ընտրությունների էլեկտրոնային քվեարկությունը մեկնարկել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

նկար

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար էլեկտրոնային եղանակով քվեարկությունը մեկնարկել է: էլեկտրոնային քվեարկությունը մեկնարկել է հունիսի 11-ին՝ Երևանի ժամանակով 08:00-ին, և կավարտվի հունիսի 13-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին:

Քվեարկության արդյունքները կամփոփվեն, արձանագրությունը կհրապարակվի քվեարկության օրը՝ հունիսի 20-ին, ժամը 20:00-ից հետո:

Նշենք, որ էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունի 650 անձ: Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները, նաև օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի անդամները:

--00—ԼՄ