«Զոնտիկների» մոտ «Mercedes»-ի հարբած վարորդը բախվել է կայանված «Porsche Cayenne»-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

նկար

Հունիսի 10-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմանում Ձորաղբյուր-Գառնի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Զոնտիկներ» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Աբովյան քաղաքի բնակիչ, 26-ամյա Սաշա Մանուկյանի վարած «Porsche Cayenne» մակնիշի և Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 31-ամյա Հայկ Մարտիրոսյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդն ու նրա ուղևորը՝ Երևանի բնակիչ, 29-ամյա Ք. Փաշինյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Աղբյուրը հայտնում է, որ բախման հետևանքով «Porsche Cayenn»-ը կողաշրջվել է, կոտրել բետոնե էլեկտրասյունն ու տապալել այն։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվունմ։ Ըստ աղբյուրի՝ «Porsche Cayenne»-ը կայանված է եղել, երբ «Mercedes»-ը բախվել է «Porsche Cayen»-ին, ինչն էլ դարձել է կողաշրջման պատճառ։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. «Mercedes»-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած), իսկ «Porsche Cayenne»-ի վարորդը եղել է սթափ։

նկար

--00—ԼՄ