Ալավերդու քաղաքապետը մահվան ելքով վրաերթի է ենթարկել համաքաղաքացուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

նկար

Լոռու մարզում, հունիսի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 22։10-ի սահմաններում Ալավերդի-Հաղպատ ավտոճանապարհի 1-ին կմ-ին Ալավերդի քաղաքի բնակիչը՝ 49-ամյա Սասուն Խեչումյանը, իր վարած «Օպել ֆրոնտելա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին՝ Ալավերդի քաղաքի բնակիչ, 51-ամյա Անդրեյ Ավետյանին, վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է, հայտնում է Shamshyan.com-ը։ 

ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ըստ աղբյուրի՝ վարորդ Ս․ Խեչումյանը Ալավերդու քաղաքապետն է։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս