ՀՀ Նախագահը շնորհավորել է ՌԴ դեսպանին և Ռուսաստանի ողջ ժողովրդին պետական տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա նախօրեին այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանություն:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանության աշխատակիցներին և հանձինս նրանց՝ Ռուսաստանի ողջ ժողովրդին պետական տոնի առթիվ:

Նախագահ Սարգսյանն ու դեսպան Կոպիրկինը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ: 

--00--ԿԿ