Արցախի Աժ-ում քննարկվել է 2020-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

նկար

Հունիսի 11-ին հրավիրվել է Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որին ներկա էր նաև Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: Այդ մասին հայտնում է Արցախի ԱԺ-ն։

Քննարկվել է 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը ամփոփ տվյալներ է ներկայացրել բյուջեի կատարողականի վերաբերյալ, որից հետո պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին: Պարզաբանումներով հանդես է եկել նաև պետնախարար Արտակ Բեգլարյանը:

4 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի առաջիկա լիագումար նիստի քննարկմանը:

--00—ԼՄ