Քոչարյանի դաշինքը հաղթում է Փաշինյանի ուժին․ «GALLUP»-ը հարցման արդյունքներ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

«GALLUP International Association» հայաստնայան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն ասուլիսի ժամանակ, ներկայացնելով քաղաքական ուժերի վարկանշային աղյուսակը, հայտարարել է, որ հունիսի 11-ի դրությամբ «Հայաստան» դաշինքը ավելի բարձր ցուցանիշ ունի, քան իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Արամ Նավասարդյանը նաև թվեր է հրապարակել։ Նախորդ հարցման արդյունքների համեմատությամբ «Հայաստան» դաշինքի ցուցանիշը աճել է 3,5 տոկոսով, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 1,4 տոկսով։ Ըստ արդյունքների՝ «Հայաստան» դաշինքի համար կքվեարկեն 24,1 տոկոս, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար՝ 23,8 տոկոս։

Նշենք, որ, ըստ հարցումների, ««Պատիվ ունեմ» դաշինքը երրորդ տեղում է, նրան կողմ կքվեարկի ընտրողների 7,4 տոկոսը։ ԲՀԿ-ն 4-րդում է 3,7 տոկոսով, ԼՀԿ-ն 5-րդում՝ 3,1 տոկոսով։ Հարցվածների 9,2 տոկոսն էլ պատասխանել է, որ ոչ մեկին չի քվեարկի։

--00—ԼՄ