«Ազատ Հայրենիք» դաշինքի թիմն այցելել է Տավուշ, Ալավերդի և Ստեփանավան քաղաքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

․

«Ազատ Հայրենիք» դաշինքի թիմն այցելել է Տավուշ, Ալավերդի և Ստեփանավան քաղաքները։ Նշված քաղաքներում իրականացվեցին քարոզչական երթեր։ Քաղաքացիները դիմում էին դաշինքի ղեկավարներին և թեկնածուներին իրենց հուզող հարցերով։ 

Հարցեր ուղղվեցին կառավարողև նախկինում կառավարող ուժերի հետ համագործակցության և բնապահպանական խնդիրների վերաբերյալ։ «Ազատ Հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի պատասխանում հնչեցին հետևյալ թեզերը.

«Մենք սկզբունքորեն մերժում ենք որևէ քաղաքական դաշինքև միավորում ինչպես Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հետ, այնպես էլ  Ռոբերտ Քոչարյանի հետ։ Երկուսին էլ պատասխանատու ենք համարում Հայաստանի ներկա իրավիճակի համար և չենք տեսնում իրենցհետ համագործակցության եզրեր։

Հարկ է լիովին օգտագործել միջազգային օգնություն ներգրավելու առկա հնարավորությունները  երկրի տարածքի 50 տոկոսի վրա առկա կենսոլորտային արգելոցների բարելավման և նոր արգելոցների ստեղծման համար: Պետության կողմից պահպանվող վայրի բնության տարածքը պետք է լինի երկրի տարածքի առնվազն 10 տոկոսը, տարածքի 40 տոկոսի վրա անհրաժեշտ է իրականացնել անտառային տնկարկներ` նոր էկոլոգիական համալիրներ ստեղծելու համար»։

 --00--ԱՀ