Սաուդյան Արաբիան թույլատրել է ամենամյա հաջ իրականացնել միայն 60 հազար մուսուլմանի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

հաջ

Սաուդյան Արաբիայի իշխանությունները, կորոնավիրուսի տարածումից խուսափելու նպատակով, այս տարի թույլատրել են դեպի Մեքքա և Մեդինա ուխտագնացություն՝ հաջ իրականացնել միայն թագավորությունում բնակվող 60 հազար մուսուլմանի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է թագավորության հաջի և ումրայի հարցերով նախարարությունը:

Նախորդ տարի համավարակի պատճառով առաջին անգամ հաջին չէին կարողացել մասնակցել մուսուլման հավատացյալներն արտերկրից, իսկ երկրում բնակվող մուսուլմաններից ընտրվել էին միայն 10 հազարը:

Այս տարի հաջը տեղի է ունենալու հուլիսի 17-22-ը:

--00--ԱԹ