Ես այսօր էլ պատասխանատվություն եմ զգում մեր զինծառայողների անվտանգության համար․ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

․

Ես այսօր էլ պատասխանատվություն եմ զգում մեր զինծառայողների անվտանգության համար։ Այս մասին, Սարուխան համայնքում՝ քաղաքացիների հետ հանդիպմանը, հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Սրանց քշելուց հետո առաջին քայլը պետք է լինի մեր զինված ուժերի վերականգնումը, սահմանների պաշտպանության ապահովումն ու ամրապնդումը, մարտունակության բարձրացումը»,- նշել է Սարգսյանը։

Երրորդ նախագահ ընդգծել է, որ մեր զինվորականները պետք է իմանա, որ իրենց մեջքին պետություն կա, իրենք բոլոր առումներով պաշտպանված են և ինչ էլ իրենց հետ լինի՝ մենք իրենց կողքին ենք լինելու։

--00--ԱՀ