Մերձավանում գիշերը ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

մեքենա

Հունիսի 14-ին՝ ժամը 00։39-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մերձավան գյուղում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։57-ին, մարվել՝ 01։07-ին։ Այրվել է «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան։

--00—ԼՄ