Ջո Բայդենը 50 տարի պատրաստվել է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը․ Սպիտակ տան խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

նկար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 50 տարի պատրաստվում էր Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, այդ մասին հայտնում է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հանդիպումը ոչ թե վստահության և բարեկամության մասին է, այլ հասկանալու, թե որտեղ է հնարավոր ընդհանուր կետեր գտնել, լինել ուղղամիտ և հստակ այն ոլորտներում, որտեղ մենք մտահոգություններ ունենք»,- պարզաբանել է խոսնակը։

Մեկնաբանելով ԱՄՆ-ի առաջին տիկին Ջիլ Բայդենի այն հայտարարությունը, որ իր ամուսինը «չափազանց պատրաստ է» Պուտինի հետ հանդիպմանը, Փսակին պատասխանել է, որ «նա դրան պատրաստվում է 50 տարի»:

Հիշեցնենք՝ Պուտին-Բայդեն հանդիպումը նախատեսվում է հունիսի 16-ին Ժնևում գտնվող Լա Գրանժ վիլայում: Պուտինի համար Ժնև այցը առաջին արտասահմանյան այցն է՝ 2020 թվականի հունվարից ի վեր:

--00—ԼՄ