Արզաքանցյանը դատի է տվել ԿԸՀ-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

Արզաքանցյան

 Տիգրան Արզաքանցյանը դատի է տվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Դատական տեղեկատվական համակարգից հաղորդում են, որ Արզաքանցյանը  դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 10.06.2021 թ. թիվ 133-Ա որոշումը, որով ԿԸՀ-ն Արզաքանցյանի գրանցումն ընտրություններին անվավեր էր ճանաչել:

Հայցը ներկայացվել է հունիսի 12-ին և մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Գրիգոր Առաքելյանին: Հայցը  վարույթ է ընդունվել:

Հիշեցնենք, որ Արզաքանցյանը գլխավորում է Դեմոկրատական կուսակցության ցուցակը, սակայն ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել նրա գրանցումը՝ վերջին 4 տարում ՀՀ-ում չբնակվելու հիմնավորմամբ:

 --00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս