Պաշտոնեական լիազորությունների չարաշահման 5 դեպք է բացահայտվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

ոստիկանություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 11-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 63 դեպք, որից 3 -ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ թմրամիջոցի մաքսանենգության՝ 18, անձնական ունեցվածքի գողության՝ 7, խարդախության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, հարկերից խուսափելու, թմրամիջոցի հայտնաբերման, սպանության սպառնալիքի, ծեծի ու ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու՝ 2-ական, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, արտոնագրային իրավունքները խախտելու, քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու և խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 11 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 11 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության, անձնական ունեցվածքի գողության և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 2 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 --00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս