Շուշին պատրաստում է Էրդողանի այցին, Քարինտակ մտնող ճանապարհի հանգույցին հարթակ է կառուցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

նկար

Թուրքագետ, ադրբեջանագետ Վարուժան Գեղամյանը Տելեգրամի իր էջում գրառում է արել․

«Կապիտուլյանտի պատճառով թուրքին նվիրված հայկական Շուշին երեկվանից նախապատրաստում են Թուրքիայի նախագահ Էրդողանի այցին։ Շուշի մուտքի մոտ՝ Քարինտակ մտնող ճանապարհային հանգույցի մոտ, կառուցվել է մի շինություն (տե՛ս հետին պլանում), որը հավանաբար կլինի պաշտոնական ասուլիսի վայրը։ Այս նկարը երեկ հրապարակել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըն։ 

Հայոց բերդաքաղաքի նվաճումը թուրքական աշխարհի կողմից երկու օրից կնշվի ողջ պերճանքով, իսկ այդ հարցում գլխավոր մեղավորը ձեզ խոստանում է «ապագա»»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ Շուշիում նոր դպրոց կկառուցվի։ Շինարարությունը ֆինանսավորելու է Թուրքիան, հիմնարկեքը կկայանա Թուրքիայի նախագահի այցի ընթացքում:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս