Բակո Սահակյանը «արդյունավետ» է գնահատել ռուս խաղաղապահների առաքելությունը․ «Wargonzo»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

նկար

Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանը @wargonzo նախագծին բացառիկ հարցազրույց է տվել, որի շրջանակում «արդյունավետ» է գնահատել Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունն Արցախում:

Ըստ աղբյուրի՝ Բակո Սահակյանն ասել է, որ խաղաղապահներն արագ են արձագանքում ցանկացած խնդրահարույց իրավիճակի, ինչի շնորհիվ էլ նրանց հաջողվել է վստահելի հարաբերություններ հաստատել տեղի բնակչության հետ:

Լրագրող Սեմյոն Պեգովը նաև լուսանկար է հրապարակել ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ։

Հիշեցնենք, որ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը Երևանում մասնակցել է ռուս-հայկական միջազգային «Լազարևյան ակումբի» 4-րդ հանդիպմանը։

--00—ԼՄ