Բերման էին ենթարկվել թմրանյութ պահելու կասկածանքով․ մետրոպոլիտենի ոստիկանների բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

Հունիսի 10-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին 18 և 19 տարեկան երկու երիտասարդի, որոնցից մեկը Աբովյան քաղաքի բնակիչ էր, մյուսը` Նորաշեն թաղամասի:

Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին դեղնականաչավուն յուրահատուկ հոտով բուսական զանգվածներ:

Ըստ բերման ենթարկվածների՝ հայտնաբերվածը թմրանյութ է, պահում են իրենց օգտագործման համար։

Նշանակվել է փորձաքննություն:

Քննությունը շարունակվում է:

--00--ԱԹ