Հանրայինից զանգել են կուսակցություններին, խաբել, թե բոյկոտողները համաձայն են բանավեճի․ ՔՈ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

ՔՈ

10 քաղաքական ուժերը վերահաստատել են իրենց բոյկոտը, նրանք չեն մասնակցի հեռուստաբանավեճին: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:

«Հունիսի 8-ին ընտրություններին մասնակցող ևս 9 կուսակցությունների հետ հայտարարել էինք, որ նախընտրական ցուցակներում առաջին համարների հանրային բանավեճը բոյկոտում ենք մասնակիցների ընտրության անարդար սկզբունքի պատճառով։ Այսօր՝ 14․06․2021թ․, Հանրային Հեռուստաընկերությունից զանգ է եկել բոյկոտող կուսակցություններին, որով ապատեղեկատվություն են տարածել, թե բոյկոտող կուսակցությունների մեծ մասը համաձայնել են մասնակցել բանավեճին և մնում են միայն իրենք։

Քաղաքացու որոշում կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սահակյանը զանգահարել է բոլոր 9 կուսակցությունների առաջին համարներին և ստացել հավաստիացում, որ իրենք շարունակում են բոյկոտել և, ըստ այդմ, Հանրային Հեռուստաընկերության համապատասխան ներկայացուցիչը զբաղված է էժանագին մանիպուլյացիաներով։

Այսպիսով, բոյկոտող կուսակցությունները և դրանց առաջին համարներն են, որոնք վերահավաստել են իրենց ստորագրությունը․

1․ Ազատական կուսակցություն / Սամվել Բաբայան,

2․ Ազգային Օրակարգ / Արա Հակոբյան,

3․ Արդար Հայաստան / Նորայր Նորիկյան,

4․ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն / Դավիթ Սանասարյան,

5․ Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն / Արթուր Վարդանյան,

6․ Մեր տունը Հայաստանն է կուսակցություն / Տիգրան Ուրիխանյան,

7․ ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն / Լուսինե Ավագյան,

8․ Շիրինյան-Բաբաջանյան Ժողովրդավարների Դաշինք /Արման Բաբաջանյան,

9․ Քաղաքացու որոշում ՍԴԿ / Սուրեն Սահակյան։

Զարթոնք կուսակցությունը՝ ի դեմս Արա Զոհրաբյանի, չի միացել հայտարարությանը, սակայն, վերահաստատում է միևնույն հիմքերով բանավեճը բոյկոտելու իր դիրքորոշումը։

Բոյկոտին չմիացած կուսակցություններին ևս կոչ եմ անում միանալ դրան և բարձրացնել արդարության ձայնը՝ չտրվելով իրենց պարտադրված կանոններին»,-նշվում է հաղորդագրությում։

--00—ԼՄ