Ինչ խախտումներ են արձանագրվել նախընտրական քարոզչության ընթացքում

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 14, 24News 

Անկախ դիտորդ

«Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնում է 2021 թ․ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների երկարաժամկետ դիտարկման միջանկյալ զեկույցը, որն ամփոփում է նախընտրական քարոզչության՝ օրենքով սահմանված ժամանակահատվածին նախորդող ժամանակահատվածի՝ 01.05.2021-06.06.2021, դիտարկման արդյունքները։

Ամբողջական զեկույցը՝ այստեղ:

Ներկայացնում ենք զեկույցի առանձին մասերը՝ ըստ խախտումների բնույթի։

Դիտարկվող ժամանակահատվածում բռնության և ճնշումների, ծեծկռտուքների և վեճերի վերաբերյալ ահազանգերը հիմնականում վերաբերում են Սյունիքի մարզում Ռ․ Քոչարյանի և Ն․ Փաշինյանի համակիրների միջև ընդհարումներին:

  • Օրինակ՝ Գորիսի Վանքի տափ կոչվող թաղամասում, որտեղ ապրում են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազգականները, վիճաբանություններ են տեղի ունեցել կանանց միջև, որի հետևանքով այդ  թաղամասի շենքերից մեկում Ն․ Փաշինյանի աջակից մի կնոջ ինքնազգացողությունը վատացել է: Ըստ ահազանգի՝ Ս․ Խաչատրյանի ազգականները չեն թողել, որ այդ կնոջ համար ժամանած շտապ օգնության մեքենան մոտենա և առաջին բուժօգնություն ցուցաբերի:
  • Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում ՔՊ ներկայացուցիչները հարձակվել և ձվերով հարվածել են «Հայաստան» դաշինքի շտաբին։
  • Կապան քաղաքից ստացված ահազանգի համաձայն՝ քրեական որոշ խմբեր հավաքվում են քաղաքի մարդաշատ վայրերում և քրեական հակամշակույթին բնորոշ վարքագծով փորձում ահաբեկել մարդկանց, հատկապես՝ ՔՊ կուսակցության համակիրներին։

--00--ԱԹ