Մի ազգ, եթե ուզում է մնալ հարգված, եթե չի՛ ուզում կորչել, պետք է լինի զենքի ընդունակ

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 14, 24News 

Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․

«Կարդում եմ 20-րդ դարասկզբի հայ ռազմական գործիչ Նիկոլ Դումանի «Նախագիծ ժողովրդական ինքնապաշտպանության» աշխատանքը, որտեղ հեղինակը գրում է.

«Բայց ինչ էլ լինի, թե՛ թշնամուն և թե՛ բարեկամին հար­գանք ու պատկառանք ներշնչողը, դժբախտաբար, դեռ կոպիտ ուժն է: Եվ մի ազգ, եթե ուզում է մնալ հարգված, եթե չի՛ ուզում կորչել, պետք է լինի զենքի ընդունակ, միշտ պետք է լինի կազմ ու պատրաստ ինքնապաշտպանության  համար...» (Դուման Ն.,  Նախագիծ ժողովրդական ինքնապաշտպանութեան (հայ  ժողովրդի երեք գլխաւոր հատուածների համար), 1907: Վերահրատարակությունը տե՛ս «Դեպի երկիր» մատենաշար, թիւ 10, Ե., 1992, էջ 7)»։

--00--ԱՀ