Տավուշի հրամանատարները Փաշինյանի օգտին քարոզչություն չանելու համար ազատվելու են աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

«Մտահոգիչ ահազանգ ենք ստացել, որ հենց այս պահին Պաշտպանության նախարարությունում որոշվում է Տավուշի մի քանի հրամանատարների պաշտոնանկ անելու հարցը»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Դրանք այն հրամանատարներն են, որոնք հրաժարվում են Նիկոլի համար աշխատել և հրաժարվում են զինվորներին ամսի 20-ին պարտադրել ընտրել իշխանությանը։ Բացի դրանից, արձակուրդի մեջ գտնվող բոլոր զինվորներին հրահանգվել է ամսի 19-ին լինել զորանոցներում՝ ընտրություններին մասնակցելու համար»,-հավելել է Զոհրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյությում։