Հպարտ եմ, որ վնասվածքս ստացել եմ Հայաստանի հավաքականին օգնելիս․ տարվա լավագույն ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 29, 24News

Thumbnail

Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին խոսել է Հայաստանում տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու մասին: Տարվա լավագույն ֆուտբոլիստի խոսը մեջբերում է ՀՖՖ կայք։

«Ես շատ հպարտ եմ և երջանիկ մրցանակը ստանալու կապակցությամբ: Ուղղակի հիանալի տարի էր ինձ համար: Միակ վատ կողմը, իհարկե, վնասվածքն էր, բայց ես հպարտ եմ, որ վնասվածքս ստացել եմ Հայաստանի ազգային հավաքականին օգնելիս: Ամեն ինչ անելու եմ հաջորդ տարի ավելի շատ մրցանակներ նվաճելու համար, բայց  այս անգամ՝ արդեն թիմային: Ֆուտբոլում կարող ես քեզ հաջողակ համարել միայն այն դեպքում, երբ նվաճում ես թիմային պարգևներ: Շնորհակալություն ինչպես Հայաստանի ազգային հավաքականի, այնպես էլ «Ակտոբեի» բոլոր երկրպագուներին ինձ մշտապես աջակցելու համար: Շնորհավորում եմ բոլորին Ամանորի և Սուրբ ծննդյան կապակցությամբ, մաղթում, որ միշտ լինեն լավատես և մնան մեր կողքին: Կհանդիպենք արդեն մյուս տարի», - ասել է Պիզելին։ 

Հիշեցնենք, որ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 34-ամյա Պիզելին հաղթել էր 171 միավորով:

119 միավորով երկրորդ տեղում էր հայտնվել Հայաստանի հավաքականի ավագ, անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Ի դեպ, նախորդ 7 տարիներին Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը, որն այդ մրցանակին արժանացել է 8 անգամ:

Լավագույն եռյակը 32 միավորով եզրափակել էր գերմանական «Յան Ռեգենսբուրգի» հարձակվող Սարգիս Ադամյանը: