Որքան շատ մեզ քվե տաք, այնքան շատ մեզ կվստահեն մեր արևմտյան գործընկերները․ Արամ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

1

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի կեկնածու Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում նախընտրական քարոզարշավի շրջանակում գրառում է արել՝ դիմելով ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիներին։

«Որքան շատ մեզ քվե տաք, այնքան ուժեղ կլինենք ԱԺ-ում և հեշտ կլինի բալանսավորել մեր արտաքին քաղաքականությունը։ Որքան շատ մեզ քվե տաք, այնքան կառավարությունը հաշվի կնստի մեր հետ։

Որքան շատ մեզ քվե տաք, այնքան շատ մեզ կվստահեն մեր արևմտյան գործընկերները, ու շատ ներդրումներ կգան Հայաստան»,-գրում է Արամ Սարգսյանը։

--00—ԼՄ