Բաբաջանյան-Շիրինյան դաշինքի օգտին ընտրակաշառք բաժանելու համար կանայք են բերման ենթարկվել

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 15, 24News

Շիրինյան դաշինք

Բաբաջանյան-Շիրինյան դաշինքի օգտին ընտրակաշառք բաժանելու համար երեկ Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկվել երկու կին՝ Մարիամ Մուրադյանն ու Աստղիկ Սարգսյանը. ոստիկանապետի զանգից մի վայրկյան անց նրանք ազատ են արձակվել: Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամյան ալիքը: 

Մամուլն արդեն գրել է, որ երեկ ոստիկանությունը բերման է ենթարկել Բաբաջանյան-Շիրինյան դաշինքի օգտին ընտրակաշառք բաժանողների, ապա բաց թողել նրանց: 

Mediaport-ը պարզել է, որ Փաշինյանի պրոյեկտ հանդիսացող դաշինքի օգտին ընտրակաշառք բաժանող կանայք են Մարիամ Մուրադյանն  ու Աստղիկ Սարգսյանը, որոնք Արաբկիրի ոստիկանություն բերման ենթարկվելոց կարճ ժամանակ անց ազատ են արձակվել, քանի որ զանգահարել է անձամբ ոստիկանապետ Վահե Ղազարյանը և հրահանգել է բաց թողնել հանցագործներին:

--00--ԱԹ