Ալիևն ու Էրդողանը ժամանեցին Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

1

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել են Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաք: Այդ մասին հայտնում ենք ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նախագահներին ուղեկցում են նրանց կանայք:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շուշիում Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքվելու է 2 պետությունների համագործակցության մասին նոր պայմանագիր, որը ստացել է «Շուշիի հռչակագիր» (Şuşa bildirisi) անունը։

--00—ԼՄ