ԱՄՆ-ն երաշխավորում է Աղդամի շրջանի ականապատման քարտեզների իսկությունը. Ալիև

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

Աղդամ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չափազանց կարևոր է համարում Հայաստանի կողմից Ղարաբաղում ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը,  առանց որոնց տարածաշրջանի ականազերծման գործընթացը կարող էր տևել 10 տարի:

 «Եթե մենք ականապատված բոլոր տարածքների քարտեզները ստանանք, դա մեզ մեծ առավելություն կտա, քանի որ հակառակ դեպքում այս աշխատանքը (խմբ․ ականազերծումը) կտևի, գուցե տասը տարի: Քանի որ ամեն ինչ ականապատել են», -  հայտնել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ ներկայումս Ղարաբաղում ականազերծման համար օգտագործվում է 10 միավոր թուրքական «Մեմաթ»  հակաականային տեխնիկա։

 --00—ՄՀ