Արցախում նախօրեին կատարվել է 71 թեստավորում, գրանցվել է վարակման 4 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

նկար

Արցախում հունիսի 15-ին կատարվել է 71 թեստավորում, որի արդյունքում Արցախում  կորոնավիրուսային հիվանդության 4  դեպք, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 14 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8416 քաղաքացու հետազոտություն, որից 883-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2767 դեպք: Կատարվել է 25 868 թեստավորում:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:

--00—ԼՄ