Արագածոտնում 25 տոննա ցորենով բարձված «Կամազը» կողաշրջվել է, ցորենը լցվել է ճանապարհով մեկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

նկար

Հունիսի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմանում «Կամազ» մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 58 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։

Ըստ աղբյուրի՝ «Կամազը» եղել է կցորդիչով, որի մեջ եղել է մոտ 25 տոննա ցորեն, այն թափվել և մոտ 200 մետր լցվել է ճանապարհով մեկ։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

--00—ԼՄ