«Հայաստանը պետք է դասեր քաղի տարածաշրջանի գործընթացներից». Չավուշօղլու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

Քաղաքական

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հարավային Կովկասին` շեշտելով, որ Անկարան կողմ է այս տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանը: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

«Հայաստանը, որպես տարիներ շարունակ տարածաշրջանային համագործակցությունից մեկուսացած երկիր, պետք է դասեր քաղի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից, ինչը հնարավորություն կտա խաղաղություն ապահովել», շեշտել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Չավուշօղլուն տեղեկացրել է, որ հունիսի 18-ին Անթալիայում տեղի կունենա դիվանագիտական համաժողով, որին հրավիրված են նաև Հայաստանից: