Իզաբելա Յայլյանը և Սիմոն Մարտիրոսյանը կմասնակցեն Տոկիոյի օլիմպիական խաղերին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

կոլաժ

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան պաշտոնապես հաստատել է Հայաստանի մարզիկներ Իզաբելա Յայլյանի (59 կգ) և Սիմոն Մարտիրոսյանի (109 կգ) մասնակցությունը Տոկիոյի օլիմպիական խաղերին: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

ՀԱՕԿ-ն այդ կապակցությամբ պաշտոնական գրություն է ստացել ծանրամարտի միջազգային ֆեդերացիայից։ Հավելենք, որ ծանրամարտի համաշխարհային դասակարգման աղյուսակում Սիմոն Մարտիրոսյանն առաջինն է իր քաշային կարգում, իսկ ահա Իզաբելա Յայլյանը՝ ութերորդը: Տոկիոյի օլիմպիական խաղերը կկայանան հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։

--00—ՄՀ