Ժնևում ավարտվել են Պուտինի ու Բայդենի նեղ կազմով բանակցությունները. տևել է 2 ժամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News 

ժնև

Ժնևում ավարտվել են ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո  Բայդենի նեղ կազմով բանակցությունները: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նախագահներից բացի բանակցություններին ներկա էին երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Էնթոնի Բլինկենը:

«Լա Գրանժ» վիլլայում հանդիպումը սկսվել է Երևանի ժամանակով մոտավորապես 15:30-ին, գագաթաժողովի առաջին մասը տևել է շուրջ 2 ժամ: Ընդհանուր առմամբ, բանակցությունների համար նախատեսված է հինգ ժամ։

--00—ՄՀ