«Porsche Cayenne»-ի վարորդը վթարային իրավիճակ է ստեղծել և փախել․ «BMW»-ն վթարի է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

նկար

Հունիսի 17-ին կասկադյորական ավտովթար  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմանում Երևանի բնակիչ, 22-ամյա Էրիկ Գասպարյանը իր վարած «BMW 525» մակնիշի  ավտոմեքենայով Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի  գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, տապալել գովազդային հսկայական վահանակը, այնուհետև կոտրել մայթին տեղադրված նստարանը, առաջ ընթացել և հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում՝ բախվելով ծաղկի սրահի դռանը, գրում է shamshyan.com-ը։

նկար

Ըստ նախնական տեղեկության՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Վթարի պատճառը եղել է «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Է. Գասպարյանի համար վթարային իրավիճակ ստեղծելը: «Porsche Cayenne»–ի վարորդն էլ դեպքի վայրից հեռացել է: «BMW»-ի  վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա սթափ է: 

նկար

--00—ԼՄ