Ազգային ժողովում 3-րդ օրն է՝ քվորում չկա․ նիստին ներկա է եղել 7 պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

Ազգային ժողովում 3-րդ օրն է, ինչ քվորում չի ապահովվում, ինչի հետևանքով նիստը չի կայանում։ Խորհրդարանում այսօր ընդամենը 7 պատգամավոր է գրանցվել։

Կարգի համաձայն՝ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հերէական անգամ հայտարարել է, որ անհրաժեշտ թվով գրանցման համար կսպասեն ևս 4 ժամ:

Հիշեցնենք, որ քառօրյա նիստերը պետք է մեկնարկեին երկուշաբթի, սակայն քվորում չլինելու պատճառով նիստերը չեն կայանում։ Օրակարգում 31 հարց է ընդգրկված։

--00—ԼՄ