Վթար՝ Պապիկյանին սպասարկող մեքենայի մասնակցությամբ. 14-ամյա վիրավոր կա․ «Մեդիապորտ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

նկար

Երեկ՝ հունիսի 16-ին, ժամը 15:30-ի սահմանում Արարատի մարզի Սուրենավան գյուղում, Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանին սպասարկող «Տոյոտա Լանդ Քրուիզեր» մակնիշի ավտոմեքենան մեծ արագությամբ հարվածել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային, որում գտնված 14-ամյա տղան ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, գրում է Տելեգրամի «Մեդիապորտ» ալիքը։

«Տոյոտա Լանդ Քրուիզերում» գտնվել  է Պապիկյանը, սակայն, ըստ «Մեդիապորտի»՝ ոստիկանական աղբյուրների փոխանցման, խիստ հրահանգ է իջեցվել թաքցնել ու հերքել Պապիկյանի մասնակցության փաստը:

«Մեդիապորտը» նաև նշում է, որ ոստիկաննությունն արդեն իսկ հայտարարություն է տարածել վթարի մասին՝ թաքցնելով Պապիկյանի մասնակցության փաստը:

--00—ԼՄ