4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

հարկեր

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության կողմից 2021թ. մայիս ամսին համապատասխան որոշման մեջ կատարված փոփոխության արդյունքում` ՀՀ պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշիվներում հաշվառված և 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարը վերադարձվել է կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի միասնական հաշվին:

ՊԵԿ-ից հայտնում են, որ մասնավորապես,  շուրջ 4.1 մլրդ դրամ գերավճարի մնացորդը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ամբողջությամբ փոխանցվել է 29 306 հարկ վճարողի միասնական հաշվին:

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ միասնական հաշվին փոխանցված գումարները ստանալու նպատակով հարկ վճարողները կարող են էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել համապատասխան դիմում (սահմանված է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 27.07.2017թ թիվ 246-Ն հրամանով), որից հետո գումարը ինքնաշխատ կփոխանցվի դիմումում նշված բանկային հաշվին և հարկ վճարողը կարող է այն տնօրինել:

Միասնական հաշվին գերավճարների վերադարձ ստացած հարկ վճարողների ցանկը կարող եք տեսնել այստեղ:

--00—ՄՀ