Անհետ կորածների հարազատները կառավարությունում են․ նախատեսվում է հանդիպում Փաշինյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

Անհետ կորած զինծառայողների հարազատներն այս պահին կառավարությունում են։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ նախատեսվում է հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։

Նաիրի Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ անհետ կորածների թիվը 275 է, ոչ թե՝ 1064, ինչպես հայտարարել էր ՀՀ երրորդդ նախագահ ՍԵրժ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին նախագահը երեկ փաստաթուղթ էր հրապարակել, որում նշված էր, որ անհետ կորածների իրական թիվը 1064 է: Ժամեր անց ՀՀ քննչական վարչությունը պատասխանեց պաշտոնաթող նախագահին՝ նշելով, որ պատերազմի ընթացքում անհետ կորածների իրական թիվը 275 է:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ