Սուրեն Պապիկյանի մեքենայի հարվածից հիվանդանոց տեղափոխված տղան կոմայի մեջ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

Հասարակական

Երեկ Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի Toyota Land crauser մակնիշի 36 RO 720 օպերատիվ պետհամարանիշներով մեքենան մեծ արագությամբ ընթանալիս Արարատի մարզի Սուրենավան գյուղի մոտ հարվածել է դիմացից ընթացող Նիվա մակնիշի ավտոմեքենային։ Հարվածի հետևանքով մեքենայում գտնվող 14-ամյա անչափահաս երեխան լուրջ վնասվածքներ է ստացել։ Այս մասին գրում է Hraparak․am-ը։

Սուրեն Պապիկյանը գտնվել է մեքենայի մեջ, նրա հետ մեքենայում գտնվողները արագ հանել են մեքենայի պետհամարանիշները, ոստիկանությունն էլ ամեն ինչ անում է վթաը կոծկելու համար։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ երեխան այժմ կոմայի մեջ է:

--00--ԿԿ