ԱՎԾ պետը տեղյակ չէ՝ արդյոք վերջին 4 ամսում 70 հազար քաղաքացի է արտագաղթել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

նկար

Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը, անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևեն Տեր- Պետրոսյանի այն հայտարարությանը (խմբ․՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ է հայտարարել), թե վերջին 4 ամսում 70 հազար քաղաքացի է արտագաղթել, նշել է, որ ինքը այդ մասին որևէ տեղեկություն չունի:

«Ես տեղյակ չեմ, երևի սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից այլ տեղեկություն են ստացել, վիճակագրական կոմիտեն եռամսյակը մեկ է ամփոփում այդ տվյալները»,-ասել է Ստեփան Մնացականյանը, ապա հավելել, որ չի կարող այդ տվյալը հաստատել կամ հերքել:

Ազգային վիճակագրական ծառայության պետը նաև նշել է, որ առաջին եռամսյակի արդյունքներով էապես բացասական էր միտումը, և մեկնողները գերազանցել են եկողներին:

--00—ԼՄ