Հայաստանը շահագրգռված է Իսլանդիայի հետ համագործակցությունը խորացնելու հարցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի Հանրապետության վարչապետ Կատրին Յակոբսդոտիրին՝ ազգային տոնի կապակցությամբ:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ Վարչապետի մամուլի ծառայությունից։

Ուղերձում նշված է.

«Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Իսլանդիայի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ։

Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության շահագրգռվածությունն ու հանձնառությունը Իսլանդիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունն ավելի խորացնելու հարցում։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Իսլանդիայի ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»:

 --00—ՄՀ