Գեղարքունիքի մարզում 4569 քաղաքացի է պատվաստվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

կորոնավիրուս

Գեղարքունիքի մարզում «Covid 19» համավարակի դեմ պատվաստումները կրում են շարունակական բնույթ:

Ինչպես հայտնել է Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը, 2021 թվականի հունիսի 15-ի դրությամբ մարզում գրանցվել է 4 569 պատվաստում: Պատվաստված քաղաքացիներից 1 675-ը ստացել է «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի առաջին դոզան եւ 27 քաղաքացի՝ նույն պատվաստանյութի երկրորդ դոզան: «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին դոզան ստացել է 1 209 քաղաքացի, իսկ նույն պատվաստանյութի երկրորդ դոզան՝ 819 քաղաքացի: «Կորոնավակ» պատվաստանյութով պատվաստվել է 839 քաղաքացի:

Պատվաստվողների թվում են Գեղարքունիքի մարզպետարանի եւ ՀՀ ԱԻՆ ՓՎ աշխատակիցներ, բուժաշխատողներ, տարբեր համայնքներից անհատ քաղաքացիներ:

 --00—ՄՀ