Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է ՔՊ վարչության անդամների հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

Քաղաքական

Հունիսի 17-ին կառավարության շենքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների հետ։

Կառավարության շենքում էին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ՝ Ռուբեն Ռուբինյանը, Մխիթար Հայրապետյանը, ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանը, պետգույքի կառավարման կոմիտեի նախկին ղեկավար Նարեկ Բաբայանը և արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը։

Վերջիններս լրագրողների հարցերին չպատասխանեցին ու արագ հեռացան կառավարության շենքից։

--00--ԿԿ