Էրդողանը չի բացառել Ադրբեջանի տարածքում ռազմակայանի ստեղծման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

նկար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը չի բացառել Ադրբեջանի տարածքում ռազմակայանի ստեղծման հնարավորությունը, այդ մասին հայտնում են լրատվամիջոցները, գրում է «ՏԱՍՍ»-ը։

Հիշեցնենք, որ հւոնիսի 15-ին Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահներն այցելել են Շուշի: Էրդողանն առաջարկել է նաև աշխատել վեցակողմ համագործակցության շրջանակում Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերականգնման ուղղությամբ:

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել այդ առնչությամբ՝ խստորեն դատապարտելով նման այցերը Արցախի օկուպացված տարածքներ՝ դրանք դիտարկելով որպես սադրանք, ծավալապաշտական և ծայրահեղական ծրագրերի շարունակման հայտ։

--00—ԼՄ