Ահռելի ռեսուրս է ծախսվում քարոզարշավներին․ Մնացական Բիչախչյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

Հասարակական

Ահռելի ռեսուրս է ծախսվում քարոզարշավներին. մարդկանց տեղափոխում, ժամանակի կորուստ, աշխատանքից կտրվել, ճանապարհներին շտապելուց վթարներ, համայնքներում բնակիչներին իրար դեմ հանել, պառակտում, ատելության կոչեր, թատրոններ, ձևական գրկել, փաթաթվել, պաչել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Կա ինտերնետ, ամեն մարզի, համայնքի համար հատուկ ժամ հայտարարեք, մտեք լայվ, ներկայացրեք ձեր ծրագրերը, պատասխանեք նախապես ուղարկված հարցերին:

Եթե ասելու եք՝ բա տեղերում խնդիրներին ինչպես ծանոթանանք, քար ու փոսերը անձամբ տեսնենք, զգանք, ասեմ, մինչ քարոզարշավը 5 տարի ժամանակ կա, շաբաթը մեկ տրամադրեք մարզեր այցելություններին, գույքագրեք բոլոր խնդիրները:

Իսկ ամենավտանգավորը պառակտումն է, աշխատող-ղեկավար հարաբերության սրում, համայնքներում իրար հանդեպ հաշվեհարդար, ատելություն»:

--00--ԿԿ