Ռուսաստանի ու Շվեյցարիայի նախագահները քննարկել են ԼՂ թեման

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

Քաղաքական

Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի նախագահների ժնևյան հանդիպումից հետո տեղի են ունեցել նաև Շվեյցարիայի նախագահ Գայ Պարմելինի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ դռնփակ բանակցությունները երկու երկրի արտգործնախարարների մասնակցությամբ՝ փոխանցում է Swissinfo կայքը: Այս մասին գրում է 1lurer.am-ը։

Բարձրաստիճան պաշտոնյաները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, Իրանի միջուկային ծրագրի խնդիրը, անդրադարձ է եղել նաև Ուկրաինայի հիմնահարցին: Շվեյցարական կողմը կոչ է արել հարցը հանգուցալուծել խաղաղ ճանապարհով:

--00--ԿԿ