ԶՈւ զորամասերից մեկում ներկայացվել են դիրքերի կահավորման կանոնները

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 17, 24News

պարապմունք

Ինժեներական ստորաբաժանման զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները կատարելագործելու նպատակով հունիսի 17-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Անձնակազմին ներկայացվել են դիրքերի ինժեներական կահավորման, ականապատման և ականազերծման, պայթուցիկ նյութերի հետ ճիշտ աշխատելու կանոնները, տրվել են հրահանգներ մարտական հերթապահության ժամանակ առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ։

--00--ԱԹ