Վարդան Կոստանյանը նշանակվել է ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 17, 24News

ԻԻՀ

ՀՀ վարչապետի պարտականությունները կատարող Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել Վարդան Կոստանյանին Իրանում ՀՀ առևտրական կցորդ նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշման հավելվածի 10-րդ կետը՝

1. Վարդան Կոստանյանին 2021 թվականի հուլիսի 1-ից նշանակել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ` 3 տարի ժամկետով»,- ասված է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի ստորագրած որոշման մեջ:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 18-ը ներառյալ արձակուրդում է:

--00--ԱԹ